ՀԾ Ուսումնական կենտրոնի մասին
Հայկական Ծրագրերի Ուսումնական կենտրոնը հիմնադրվել է 2007թ.:
Ուսումնական կենտրոնն ունի երկու հիմնական ուղղություն.
  • ՀԾ համակարգերի դասընթացներ համակարգերի օգտագործողների և ուսանողների համար
  • Ծրագրավորման դասընթացներ

Համակարգերից առավելագույն օգուտ ստանալու համար կազմակերպությանն անհրաժեշտ է ունենալ համակարգին լավ տիրապետող մասնագետներ, որոնք կկարողանան կիրառել համակարգի ողջ ֆունկցիոնալությունը, ամբողջությամբ օգտագործել հաշվետվական հնարավորությունները: Ուսումնական կենտրոնում անց կացվող ՀԾ համակարգերի դասընթացներն ուղղված են հենց այդպիսի մասնագետներ պատրաստելուն: Ուսումնական Կենտրոնը Հայկական Ծրագրեր ընկերության ստորաբաժանումն է, ինչը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կազմակերպել ուսումնական պրոցեսները` հաշվապահական, օրենսդրական, բիզնես-գործընթացների կազմակերպման և տեխնիկական լավագույն մասնագետների մասնակցությամբ և աջակցությամբ:

ՀԾ Համակարգերի դասընթացներ անց են կացվում ոչ միայն համակարգերի օգտագործողների համար: Ուսումնական կենտրոնը ունի հատուկ ուսումնական ծրագիր տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողների համար: Սա անվճար դասընթաց է բարձր առաջադիմությամբ ուսանողների համար և նպատակ ունի ծանոթացնել նրանց ֆինանսների ավտոմատացման գործընթացներին և գործիքներին, փոխանցել նրանց մեր աշխատակիցների փորձը, օգնել դառնալ պահանջված մասնագետներ: Դասընթացներին մասնակցել ցանկացողները մասնակցում են հարցազրույցների: Ընտրված լավագույն ուսանողները հրավիրվում են դասընթացների, որտեղ հնարավորություն ունեն աշխատելու ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետ, ծանոթանալ ՀԾ-Բանկ համակարգին, լիարժեք տիրապետել ՀԾ-Հաշվապահ համակարգին:

ԲՈՒՀ-երի ծրագրավորման ֆակուլտետների ուսանողների համար ՀԾ Ուսումնական կենտրոնում կազմակերպվում են անվճար դասընթացներ: Դասընթացի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով` գրավոր քննության և հարցազրույցի միջոցով:
Դասընթացների նպատակն է ուսանողներին տալ մասնագիտական գիտելիքներ և ծանոթացնել ոլորտի նորագույն տեխնոլոգիաների հետ:
Դասընթացները վարում են հիմնականում Հայկական Ծրագրերի առաջատար մասնագետները, ծրագրավորման խմբերի ղեկավարները: Բոլոր դասախոսները ամենօրյա աշխատանքի ընթացքում անընդհատ կիրառում են դասավանդվող տեխնոլոգիաները:
Որոշ առարկաների դասավանդման համար ԲՈԻՀ-երից կամ այլ ընկերություններից հրավիրվում են լավագույն մասնագետներ:

Բեռնել
  • ՀԾ-Հաշվապահ համակարգի դասընթացի կառուցվածքը
  • ՀԾ-Հաշվապահ համակարգի դասընթացի ձեռնարկ
  • ՀԾ-Հաշվապահ (Հանրային հատված) համակարգի դասընթացի ձեռնարկ
  • ՀԾ–Առևտուր համակարգի դասընթացի կառուցվածքը
  • ՀԾ-Առևտուր համակարգի դասընթացի ձեռնարկ
  • ՀԾ-Ձեռնարկություն համակարգի դասընթացի կառուցվածքը
    ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի դասընթացի կառուցվածքը