Վարկային և Գործառնական մաս

ՀԾ-Բանկ համակարգի «Վարկային և Գործառնական մաս» դասընթացը նախատեսված է ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների սկսնակ աշխատակիցների, այլ շահագրգիռ անձանց համար:

Դասընթացի նպատակն է պատրաստել Հայկական Ծրագրեր ընկերության ՀԾ-Բանկ համակարգի վարկային և գործառնական մասերին տիրապետող մասնագետների: Այս գիտելիքներն անհրաժեշտ են բանկերում և վարկային կազմակերպություններում հաճախորդների սպասարկման և վարկավորման աշխատանքներն ՀԾ-Բանկ համակարգով վարելու համար:

Դասընթացը ներառում է`
  • Ընդհանուր ծանոթություն ՀԾ-Բանկ համակարգի հետ,
  • Բանկի հաճախորդների և հաշիվների հաշվառում,
  • Հաճախորդների դրամարկղա-հաշվարկային սպասարկման հիմնական գործընթացների իրականացում, վճարային փաստաթղթերի հաշվառում,
  • Վարկավորման գործընթացների իրականացում` վարկի, գրավի և երաշխավորության պայմանագրերի մուտքագրում և վարում:

Դասընթացը կազմված է տեսական և գործնական մասերից: Գործնական մասը ներառում է իրական բանկային գործընթացների իմիտացիա:


Նվազագույն պահանջները - Դասընթացը նախատեսված է բանկային ոլորտի և համակարգչային հիմնական գիտելիքներ ունեցող անձանց համար:


Տևողությունը - 11 դաս, 22 ժամ

Արժեքը - 44 000 ՀՀ դրամ:

Բեռնել
  • Վարկային և գործառնական մաս
  • Սկսնակ ադմինիստրատորների ուսուցում
  • OLAP - Հաշվետվություններ և Վերլուծություններ
  • ՀԾ-4X պլատֆորմ
  • SPSS վիճակագրական փաթեթ
  • Ստրատեգիական Մտածելակերպ (Խաղերի Տեսություն)