Հաշվապահական հաշվառում և բիզնես պրոցեսներ
Մեծ ձեռնարկությունների համար, որոնք ունեն բարդ բիզնես-գործընթացներ, ղեկավարման ու պլանավորման խնդիրներ, խելացի որոշումներ կայացնելու համար ցանկացած պահի ամբողջական և խորը վերլուծական տվյալների կարիք, կարևոր է ունենալ ավտոմատացման հզոր համակարգ: ՀԾ-Ձեռնարկություն համակարգը համալիր լուծում է մեծ ձեռնարկությունների հաշվապահության և կից ոլորտների խոր ավտոմատացման համար:
Բացի Հաշվապահական հաշվառման ամբողջական ավտոմատացումից, ՀԾ-Ձեռնարկություն համակարգը թույլ է տալիս
  • Ավտոմատացնել պայմանագրային հաշվառումը
  • Ղեկավարել գնորդների և մատակարարների պատվերները
  • Կատարել ֆինանսական վերահսկողություն և պլանավորում
  • Ավտոմատացնել մարդկային ռեսուրսների կառավարումը
  • Վարել բազմամասնաճյուղային հաշվառում
  • Ապահովում է բարձր արտադրողականություն մեծածավալ տվյալների դեպքում
Ավելին ՀԾ-Ձեռնարկություն համակարգի մասին

Այն խոշոր ձեռնարկություններին, որոնք ունեն պարզ հաշվապահական հաշվառում և չունեն այս բիզնես-գործընթացների ավտոմատացման պահանջներ, Հայկական Ծրագրերն առաջարկում է ՀԾ-Հաշվապահ 6 համակարգը: Այն նկատելիորեն ավելի էժան է ՀԾ-Ձեռնարկություն համակարգից, չի պահանջում ներդրման ծավալուն աշխատանքներ և պարզ է օգտագործման համար: Բիզնեսի պահանջների աճին զուգընթաց, կազմակերպությունը կարող է ցանկացած պահի անցում կատարել ավելի հզոր` ՀԾ-Ձեռնարկություն համակարգին:
Ավելին ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի մասին
Բեռնել
  • ՀԾ-Ձեռնարկություն համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-ԿլիենտԲանկ համակարգի նկարագրությունը