Դասընթաց
ՀԾ-Վաճառքների Կառավարում 6
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգը առևտրային ընկերությունների վաճառքի գործընթացի ավտոմատացման համալիր ծրագիր է: Այն հնարավորություն է տալիս արդյունավետ կազմակերպել և կառավարել առևտրային կազմակերպությունների կողմից պատվերների հավաքագրման, վաճառքի և առաքման գործընթացները:
Համակարգը բաղկացած է շարժական և գրասենյակային մասերից: ՀԾ-Վաճառքների կառավարում համակարգի դասընթացը ներառում է և° շարժական, և° գրասենյակային մասերի ուսուցումը, այսինքն մասնակիցները կստանան ինչպես առևտրային գոծակալներին, այնպես էլ գրասենյակային աշխատակիցներին անհրաժեշտ գիտելիքներ: Յուրաքանչյուր մասնակցի հատկացվում է առանձին աշխատատեղ իր անհատական համակարգչով, ինչը թույլ է տալիս ապահովել մասնակիցների ինքնուրույն աշխատանքը
Դասընթացի կառուցվածքը
  • Համակարգի կառուցվածքը: Տեղեկատուներ, փաստաթղթեր, մատյաններ, հաշվետվություններ:
  • Աշխատանք երթուղիների հետ: Նախընտրելի և փաստացի երթուղիների ձևավորում և համեմատում:
  • Աշխատանք շարժական սարքի հետ: Պատվերների, վաճառքների, վճարումների և վերադարձերի գրանցում
  • Տվյալների մշակում գրասենյակային մասում: Պատվերների մշակում, մարումներ, հարկային հաշիվների արտահանում e-Invoicing:
  • Հաշվետվությունների ձևավորում:
Դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան ճիշտ իրականացնել առևտրային գործակալի և առաքիչի աշխատանքը, ձևավորել անհրաժեշտ հաշվետվությունները և վերլուծել ստացված արդյունքները:

Պահանջվող գիտելիքներ - Մասնակիցներից պահանջվում են համակարգչային հիմնական գիտելիքներ
Ուսումնական նյութեր – Տրամադրվում են բոլոր անհրաժեշտ ուսումնական նյութերը
Վկայական - Դասընթացին լիարժեք մասնակցողներին տրվում է մասնակցության վկայական
Տևողությունը - 4 դաս, 8 ժամ
Արժեքը - 10 000 դրամ (խմբակային դասընթաց)
                24 000 դրամ (անհատական դասընթաց)
Բեռնել
  • ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի դասընթացի կառուցվածքը
  • ՀԾ–Առևտուր 7 համակարգի դասընթացի կառուցվածքը
  • ՀԾ-Ձեռնարկություն համակարգի դասընթացի կառուցվածքը
    ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի դասընթացի կառուցվածքը