Դասընթացներ ծրագրավորողների համար

Հայկական Ծրագրեր ընկերությունը կազմակերպում է անվճար դասընթացներ` տեղեկատվական տեխնոլոգիաների հետ անմիջական առնչվող մասնագիտությամբ ուսանողների համար:


Նպատակները

Մեր կարծիքով, ծրագրավորում, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաներ մասնագիտությունների շրջանավարտները ծրագրավորման, բարձր տեխնոլոգիաների առարկաներից չեն ստանում անհրաժեշտ խորությամբ գիտելիքներ:
Արդյունքում ուսանողները դժվարություն են ունենում աշխատանք որոնելիս, իսկ ընկերությունները ստիպված են լինում նույնիսկ բարձր առաջադիմությամբ ուսանողների հետ երկարատև ուսուցում անցկացնել:
Այս դասընթացների նպատակն է հնարավորություն ընձեռել` պատշաճ ծավալով և որակով սովորելու այդ մասնագիտությունների բակալավրիատի առարկաները: Դրա համար մենք
  • Բոլոր առարկաների դասավանդման ծրագրերը մշակելիս մանրամասնորեն հետազոտել ենք արտասահմանյան հեղինակավոր ԲՈՒՀ-երում տվյալ առարկաների դասընթացները:
  • Ընկերություններից հրավիրել ենք դասավանդելու աշխատանքային հարուստ փորձ ունեցող, առաջատար մասնագետների և ԲՈՒՀ-երի լավագույն դասախոսների:

Մասնակցությունը

Դիմել կարող տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտացմամբ ուսանողները կամ համապատսխան դասընթացներ անցած անձինք։ Բոլոր դասընթացները տեղի են ունենալու ժամը 15:00-ից 18:00:

Տևողություն` ընտրված առարկաների ընդհանուր տևողություն:
Դասընթացները լինելու են ինտենսիվ, տրվելու են տնային աշխատանքներ: Մասնակիցները պետք է բարեխղճորեն հաճախեն դասընթացներին, կատարեն տնային աշխատանքները:

Գրանցումը փակ է

Թեստավորման հիմունքներ և ավտոմատացում

Սկսնակ ծրագրավորողների և ՏՏ ուղղությամբ սովորող ուսանողների համար




14 շաբաթ  

2 ժամ

42 դաս

Գրանցումը փակ է


C# 1-ին մակարդակ

Սկսնակ ծրագրավորողների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սովորող ուսանողների համար։




9 շաբաթ  

2 ժամ

18 դաս


SQL 1-ին մակարդակ

Սկսնակ ծրագրավորողների, տվյալների և բիզնես վերլուծաբանների, ՏՏ ոլորտում սովորող ուսանողների համար։




8 շաբաթ  

2 ժամ

16 դաս

Հիմնարար ալգորիթմների բաժիններ

Սկսնակ ծրագրավորողների, ՏՏ ոլորտում սովորող ուսանողների համար։




12 շաբաթ  

2 ժամ

24 դաս


Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 (60) 69 09 00 հեռախոսահամարով կամ գրել courses@armsoft.am հասցեով: