Ուսուցում
ՀԾ-Ձեռնարկություն

ՀԾ-Ձեռնարկություն-ը խոշոր և միջին ընկերությունների ֆինանսական գործունեության և բիզնես գործընթացների ավտոմատացման համակարգ է: Համակարգը շատ ծավալուն է և այն ձեռք բերող կազմակերպությունների համար ներդրումը և ուսուցումը կատարվում են Հայկական Ծրագրերի մասնագետների կողմից` տեղում: Ուսումնական կենտրոնում իրականացվում է համակարգի հետ նախնական ծանոթացում:
Դասընթացը վարող Հայկական Ծրագրերի աշխատակիցները ՀԾ-Ձեռնարկություն համակարգի սպասարկման բաժնի ամենափորձառու աշխատակիցներն են: Նրանք ոչ միայն համակարգի ներդրման ու սպասարկման հսկայական փորձ ունեն, այլև պատվիրատուների հետ բազմամյա աշխատանքի շնորհիվ հմտացած են իրենց գիտելիքները լավագույնս փոխանցելու մեջ:
ՀԾ-Ձեռնարկության ուսուցումը ներառված է տնտեսագետ ուսանողների համար Հայկական Ծրագրեր ընկերության կողմից կազմակերպվող վերապատրաստման անվճար դասընթացի ծրագրում:
Ուսումնական կենտրոնում ՀԾ-Ձեռնարկության ուսուցում կազմակերպվում է նաև համակարգն օգտագործող կազմակերպությունների աշխատակիցների և աուդիտորական կազմակերպությունների համար` նախնական պայմանավորվածությամբ:

Բեռնել
  • ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի դասընթացի կառուցվածքը
  • ՀԾ–Առևտուր 7 համակարգի դասընթացի կառուցվածքը
  • ՀԾ-Ձեռնարկություն համակարգի դասընթացի կառուցվածքը
    ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի դասընթացի կառուցվածքը