ՀԾ-Հաշվապահ 7
Նկարագրություն
Չափազանց բարդ համակարգի օգտագործումը, փոխանակ լուծելու այն խնդիրները, որոնց համար այն նախատեսված է, կարող է ինքը կազմակերպության համար խնդիր դառնալ: Միջին և փոքր կազմակերպությունները հաճախ ունեն հաշվապահական հաշվառման խնդիրների այնպիսի լայն շրջանակ, ինչպես խոշոր ձեռնարկությունները, սակայն ունեն առավել սահմանափակ ռեսուրսներ:
Միջին և փոքր կազմակերպությունների հաշվապահության ավտոմատացման համար նախատեսված ՀԾ-Հաշվապահ 7 համակարգը մշակելիս հատկապես հաշվի է առնվել դրանց այս առանձնահատկությունը: Մանրակրկիտ ընտրվել է համակարգի ֆունկցիոնալությունը, ընդգրկվել են աշխատանքն առավել հեշտացնող գործիքներ, մանրամասն մշակվել է սպասարկման համակարգը: Արդյունքում ՀԾ-Հաշվապահ 7-ն ապահովում է հաշվապահության բոլոր բաժինների ավտոմատացում, և միաժամանակ` աշխատուժի, ժամանակի, տեխնիկական և դրամական միջոցների մեծ խնայողություն:

ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի հնարավորություններին կարող եք ծանոթանալ ուսումնական հոլովակներում: Դիտել

ՀԾ-Հաշվապահ 7-ի հիմնական առանձնահատկությունները

Լավագույն գին/որակ հարաբերությունը

ՀԾ-Հաշվապահ 7-ի գինը շուկայում ամենացածրն է համեմատած համակարգի ֆունկցիոնալության, հաշվետվական հնարավորությունների ու տրամադրվող համակողմանի սպասարկման հետ:

Ժամանակակից, գեղեցիկ, հարմար աշխատանքային միջավայր

  • Համակարգի աշխատանքային միջավայրը կառուցված է ծանոթ ու հարմար MS-Office ոճով: Սա թույլ է տալիս օգտագործողներին հեշտությամբ սկսել համակարգով աշխատանքը և խուսափել նոր աշխատանքային միջավայրին սովորելու վրա ծախսվող ժամանակից և անհարմարությունից:
  • Համակարգն աշխատում է Unicode-ով, ինչը հնարավոր է դարձնում ցանկացած լեզվով մուտքագրված տվյալների հետ աշխատանքը:
  • Մուտքագրման ժամանակ կատարվող բազմաթիվ ստուգումներն ապահովում են տվյալների ամբողջականությունն ու ճշտությունը:

Բեռնել
  • ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-Հաշվապահ համակարգի պատվիրատուներ
  • ՀԾ-Հաշվետար նկարագրություն

ՀԾ-Հաշվապահ 6
Ցուցադրական (6.2.11)



ՀԾ-Հաշվետար