ՀԾ-Պատվերների Հարթակ
Համառոտ Նկարագրություն

ՀԾ-Պատվերների Հարթակը Հայկական Ծրագրեր Ընկերության կողմից ստեղծված վեբ-կայք է, որն ուղիղ կապ է ապահովում մատակարարների և պատվիրողների (խանութներ, կազմակերպություններ, ֆիզ. անձիք և այլն) միջև` էապես ավելի արդյունավետ դարձնելով նրանց աշխատանքը:

Պատվերների Հարթակի շնորհիվ մատակարար կազմակերպությունը այժմ կարիք չունի պատվերներ հավաքագրելու համար իր առևտրային գործակալներին (մենեջերներին) ուղարկել պատվիրող կազմակերպություններ: Պատվերները գրանցվում են ՀԾ-Պատվերների Հարթակում և մատակարարներն անմիջապես ստանում են դրանք:


Ֆունկցիոնալ կառուցվածքը

Պատվիրողների համար

  • Տեղեկատուներ
    • Հնարավոր է դիտել մատակարարների կողմից առաջարկվող ապրանքացանկը` մանրամասն նկարագրությամբ և համընդհանուր հասանելի գներով:
    • Կայքում տեղադրված գովազդների միջոցով պատվիրողն անմիջապես տեղեկանում է նոր ապրանքների կամ ակցիաների մասին:
  • Մատակարարներ
  • Պատվիրողը կարող է կապ հաստատել ոչ միայն այն մատակարարների հետ, որոնց հետ ինքն արդեն աշխատում է: Նա տեսնում է նաև հարթակում գրանցված մյուս բոլոր մատակարարներին: Տեսնում է նաև նրանց առաջարկած ապրանքները, հայտարարված գները, գովազդները և կարող է կապ հաստատել նրանց հետ:
  • Պատվերներ
  • Պատվիրողն իր պատվերը տալիս է իր համար ամենահարմար պահին, օրինակ` երեկոյան խանութը փակելուց հետո և ոչ թե այն պահին, երբ իր մոտ է եկել մատակարարի գործակալը: Պատվիրողը կարող է հետևել գրանցված պատվերների մատակարարմանը` անմիջապես տեղեկանալով դրանց վիճակների փոփոխության մասին: Կրկնվող պատվերների ստեղծումը վայրկյանների գործ է` պատճենելով արդեն ստեղծված պատվերները:
  • Հաշվետվություններ
  • Պատվիրողը կարող է հետևել տարբեր մատակարարների հետ փոխհաշվարկներին` վճարումների, ձեռք բերումների, վերադարձերի պատմությանը:

Մատակարար կազմակերպությունների համար

  • Տեղեկատուներ
  • Մատակարարները ներկայացնում են վաճառվող ապրանքների մանրամասն նկարագրությունները, նկարները, ապրանքների համընդհանուր հասանելի գները:
  • Պատվիրողներ
  • Մատակարարը կարող է կապ հաստատել ոչ միայն այն պատվիրող կազմակերպությունների հետ, որոնց հետ ինքն արդեն աշխատում է: Նա կարող է համագործակցել նաև Պատվերների Հարթակում գրանցված մյուս բոլոր պատվիրողների հետ:
  • Պատվերներ
  • Հնարավոր է դիտել պատվիրողների կողմից ուղարկված պատվերները, իսկ դրանց հետագա մշակումը կատարել ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգում:
    Մատակարարը ազատվում է պատվերներ հավաքագրելու համար պատվիրող կազմակերպություններ այցերից` նվազեցնելով տրանսպորտային և աշխատանքային ավելորդ ծախսերը:
  • Գովազդներ
  • Մատակարարը Պատվերների Հարթակում տեղադրում է նպատակային գովազդներ պատվիրողների համար, իրազեկում է նրանց նոր ապրանքների, զեղչային ակցիաների մասին:

Լրացուցիչ հնարավորություններ

Վերահսկողության հնարավորություն

Համակարգում հասանելի են փոխհաշվարկների համար անհրաժեշտ բոլոր տվյալները: Պատվիրողները և մատակարարները ազատվում են փոխադարձ հաշվարկների ժամանակատար աշխատանքից:

Տվյալների պաշտպանվածություն

ՀԾ-Պատվերների Հարթակում առևտրային գործարքների տվյալներ չեն պահվում: Պատվիրողների բոլոր հարցումներն անմիջապես ուղղվում են մատակարարի մոտ տեղադրված ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգ: Այնտեղից ստացված տվյալներն են արտապատկերվում կայքում: Հարթակում տվյալների գաղտնիությունն ու պաշտպանվածությունը լիովին ապահովված է:

Բեռնել
  • ՀԾ-Պատվերների Հարթակ համակարգի նկարագրություն