Microsoft Gold Certified Partner
Հայկական Ծրագրեր ընկերությունը հանդիսանում է Microsoft-ի սերտիֆիկացված գործընկեր - Microsoft Gold Certified Partner: Microsoft Gold Certified Partner կարգավիճակը կարող են ստանալ այն ընկերությունները, որոնք ունեն Microsoft-ի տեխնոլոգիաների իմացության ու փորձառության բարձրագույն մակարդակ և որոշակի թվով Microsoft-ի կողմից սերտիֆիկացված մասնագետներ: Հայկական Ծրագրեր ընկերությունն ունի 110-ից ավելի Microsoft-ի սերտիֆիկացված մասնագետներ, 420 սերտիֆիկատ:

Microsoft-ի հետ համագործակցությունը Հայկական Ծրագրեր ընկերության և նրա պատվիրատուների համար ունի հետևյալ առավելությունները`

Աջակցություն Microsoft ընկերության կողմից
Microsoft-ը միշտ սերտ աջակցում է իր գործընկերներին` պատվիրատուներին լիարժեք և մասշտաբային լուծումներ առաջարկելու համար
  • Հայկական Ծրագրերը ստանում է Microsoft-ի բոլոր համակարգերի լիցենզիոն տարբերակները ներքին օգտագործման համար, ծրագրային ապահովման մշակման, ուսուցման և համակարգային սպասարկման բաժնի կողմից անցկացվող հետազոտությունների համար:
  • Լիցենզիոն համակարգերի օգտագործումը թույլ է տալիս ապահովել մշակվող ծրագրային ապահովման բարձր որակ, խուսափել սխալներից, որոնք հատուկ են չլիցենզավորված ծրագրերին:
  • Հայկական Ծրագրերը ստանում է Microsoft-ի բոլոր նոր մշակումների բետտա-տարբերակները, ինչը հնարավորություն է տալիս նախապես ծանոթանալ համակարգերի հետ, սկսել սեփական համակարգերի մշակումը նոր պլատֆորմների վրա, անգամ մինչև դրանց պաշտոնապես շուկա դուրս գալը:
  • Հայկական Ծրագրերը ստանում է Microsoft-ի բազմաթիվ պաշտոնական նյութեր` գրքեր, հոդվածներ, համակարգերի նկարագրություններ: Դա հնարավորություն է տալիս էապես բարձրացնել Microsoft-ի տեխնոլոգիաների ու համակարգերի տիրապետման և տեղեկացվածության մակարդակը:
  • Microsoft-ի աջակցման կենտրոնը գործընկերների համար ապահովում է 24x7 աջակցություն: Microsoft-ի համակարգերի ու տեխնոլոգիաների հետ կապված հարցերով Հայկական Ծրագրերի աշխատակիցները հնարավորություն ունեն ցանկացած ժամանակ դիմել անմիջապես Microsoft-ին:
  • MCP գործընկերներն ունեն հիանալի հնարավորություն համագործակցել այլ սերտիֆիկացված գործընկերների հետ առաջատար լուծումների իրականացման համար:

Համակարգային ադմինիստրավորում
Հայկական Ծրագրերն ունի Microsoft-ի կողմից սերտիֆիկացված համակարգային ադմինիստրատորների խումբ: Նրանք գիտեն ինչպես լավագույնս տեղադրել, կարգավորել, ադմինիստրավորել ցանցերը, սերվերները, համակարգիչները, ինչպես ապահովել ինֆորմացիայի անվտանգությունը և այլն: Սերտիֆիկացված մասնագետների գիտելիքներն ու փորձը և Microsoft-ի բազմակողմանի աջակցությունը թույլ են տալիս Հայկական Ծրագրեր ընկերությանը հաճախորդներին տրամադրել ամենաբարձր մակարդակի տեխնիկական խորհրդատվություն ու աջակցություն:

Կազմակերպությունների լիցենզավորում
Որպես Microsoft-ի գործընկեր, Հայկական Ծրագրերը հանդիսանում է նաև Հայաստանի շուկայում Microsoft-ի համակարգերի տարածող և իրականացնում է մեծ ձեռնարկությունների Microsoft-ի ծրագրային ապահովման լիցենզավորում:


Microsoft Partner Microsoft Partner
Բեռնել
  • ՀԾ-Բանկ համակարգի պատվիրատուներ
  • ՀԾ-Ձեռնարկություն համակարգի պատվիրատուներ
  • ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի պատվիրատուներ
  • ՀԾ-Վաճառքների Կառավարում 6 համակարգի պատվիրատուներ
  • ՀԾ-Առևտուր 6 համակարգի պատվիրատուներ
  • CRM համակարգի պատվիրատուներ
Microsoft Partner