Ուսուցում
ՀԾ-Հաշվապահ 7
ՀԾ-Հաշվապահ 7 համակարգը նախատեսված է փոքր և միջին ձեռնարկությունների հաշվապահության աշխատանքներն ավտոմատացնելու համար: Այն ամենատարածված հաշվապահական համակարգն է Հայաստանում, օգտագործվում է արդեն ավելի քան 8000 կազմակերպություններում: Այդ իսկ պատճառով դասընթացը մեծ պահանջարկ ունի ինչպես գործող, այնպես էլ սկսնակ հաշվապահների շրջանում:
Մեկամսյա դասընթացների գրաֆիկը կազմված է այնպես, որ դասընթացի մասնակիցները հնարավորություն ունենան զուգահեռ կատարել համակարգի ներդրման աշխատանքները աշխատավայրում, կրկնել անցած նյութը, կուտակել հարցեր ու ստանալ դրանց պարզաբանումները: Դասընթացը ներառում է նաև ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգի հետ աշխատանքի ուսուցումը:

Դասընթաց

Ուսուցումը հիմնված է ՀԾ-համակարգերում պրակտիկ աշխատանքների վրա: Յուրաքանչյուր մասնակցի հատկացվում է առանձին աշխատատեղ իր անհատական համակարգչով, ինչը թույլ է տալիս ապահովել մասնակիցների ինքնուրույն աշխատանքը: Դասընթացի մասնակիցներից մեկի համակարգիչը միացված է պրոյեկտորին: Այսպիսով, բոլոր մասնակիցներն աշխատելուն զուգահեռ հնարավորություն ունեն հետևել գործողություններին, որոնք կատարվում են դասախոսի անմիջական վերահսկողության ներքո:
Դասընթացի ընթացքում իրականացվում են կատարված առաջադրանքների միջանկյալ ստուգումներ: Շեղում հայտնաբերելու դեպքում, դասախոսի օգնությամբ կատարվում է սխալի պատճառի մեկնաբանում և ուղղում:
Առաջադրանքների կատարման ժամանակ հարցեր առաջանալու դեպքում մասնակիցները հնարավորություն ունեն անմիջապես դիմել դասախոսի օգնությանը:
Յուրաքանչյուր դասի սկզբում կատարվում է նախորդ դասերին անցած նյութերի կրկնություն: Մասնակիցները համակարգում ինքնուրույն կատարում են առաջադրանքներ, որոնք թույլ են տալիս ստուգել անցած նյութի յուրացումը: Առաջադրանքները կատարելիս դժվարություններ առաջանալու դեպքում դասախոսն ամփոփ կրկնում է դրան վերաբերվող նյութը:


Դասախոսներ

Դասընթացները վարում են հաշվապահության ավտոմատացման գործող մասնագետները, որոնք ունեն ոչ միայն դասավանդման, այլև համակարգերի հետ պրակտիկ աշխատանքի և ներդրման հսկայական փորձ: Դասախոսների հարուստ փորձն ապահովում է ուսուցման բարձր որակը և արդյունավետությունը:

Դասավանդման եղանակներ

Խմբային

Տվյալ եղանակով դասընթացների համար հավաքագրվում են պարբերական խմբեր: Ուսուցումն անց է կացվում ստանդարտ ծրագրով, որը հատուկ մշակված է խմբային դասընթացների համար: Այս եղանակը առանձնանում է օպտիմալ որակ\գին հարաբերակցությամբ:
  • Խումբը բաղկացած է 12-15 մասնակցից
  • Դասընթացն անց է կացվում նախապես պլանավորված գրաֆիկով
  • Մշակված է հատուկ դասավանդման մեթոդիկա
  • Դասընթացի ընթացքում կատարվում են պրակտիկ աշխատանքներ, գործնական առաջադրանքներ դասախոսի վերահսկողությամբ, ինքնուրույն աշխատանքներ
  • Փորձի փոխանակման հնարավորություն խմբի մասնակիցների միջև
  • Ցանկացած պահին դասախոսի օգնությանը դիմելու հնարավորություն:

Կորպորատիվ

Վերջին տարիների ընթացքում մեծ ուշադրության են արժանացել կորպորատիվ դասընթացները: Այսպիսի ծրագրեր իրականացվել են առողջապահության, ջրային տնտեսության, գազամատակարարման, բյուջետային ոլորտների և ուսումնական հաստատությունների աշխատակիցների համար:
  • Դասընթացին մասնակցում են նույն ոլորտի աշխատակիցներ ( նվազագույնը 6 հոգի)
  • Տվյալ ոլորտի առանձնահատկությունները ներառող ուսուցման ծրագիր
  • Տվյալ ոլորտի գործնեությանը վերաբերվող մասնագիտական լուծումների, առաջարկների և հարցերի քննարկման հնարավորություն

Արագացված

  • Խումբը բաղկացած է 6-8 մասնակցից
  • Դասընթացն անց է կացվում ամեն օր
  • Օրական ուսուցման տևողությունը 4-5 ժամ

Դասաժամեր

Դասընթացներն անց են կացվում առավորտյան, ցերեկային և երեկոյան ժամերի, ինչպես նաև ինտենսիվ գրաֆիկով:
  • Առավոտյան
  • Ցերեկային
  •  
  • Երեկոյան
  • 10:00-12:00
  • 12:30-14:30
  • 15:30-17:30
  • 18:00-20:00

Պահանջվող գիտելիքներ - Մասնակիցներից պահանջվում են հաշվապահական և համակարգչային հիմնական գիտելիքներ
Ուսումնական նյութեր – Տրամադրվում են բոլոր անհրաժեշտ ուսումնական նյութերը, համակարգի ցուցադրական տարբերակը
Վկայական - Դասընթացին լիարժեք մասնակցողներին տրվում է մասնակցության վկայական
Տևողությունը - 12 դաս, 24 ժամ
Արժեքը - 30 000 դրամ
Բեռնել
  • ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի դասընթացի կառուցվածքը
  • ՀԾ–Առևտուր 7 համակարգի դասընթացի կառուցվածքը
  • ՀԾ-Ձեռնարկություն համակարգի դասընթացի կառուցվածքը
    ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի դասընթացի կառուցվածքը