ՀԾ-ԻնտերնետԲանկ
ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգը հնարավորություն է ընձեռում ինտերնետի միջոցով արագ և անվտանգ կառավարել Ձեր ֆինանսները 24/7 ռեժիմով` ցանկացած պահի, ցանկացած վայրից: Դուք խնայում եք Ձեր ժամանակը և գումարը` բանկ այցելելու և հերթերում սպասելու փոխարեն: Համակարգը նախատեսված է ինչպես կազմակերպությունների, այնպես էլ` անհատների համար և տրամադրում է.
  • բանկային ծառայությունների լայն շրջանակ
  • բարձր մակարդակի անվտանգություն՝ շնորհիվ ներդրված նորագույն տեխնոլոգիաների
  • ՀԾ-ՄոբայլԲանկ ծառայություն՝ ֆինանսների ղեկավարում բջջային հեռախոսների միջոցով
  • համակցում ՀԾ հաշվապահական համակարգերի հետ

ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգի օգնությամբ Դուք կարող եք.

  • դիտել տարբեր տեղեկություններ
    • բանկային հաշիվների ընթացիկ մնացորդներն ու գործառնությունները
    • հաշիվների,պլաստիկ քարտերի, վարկերի, ավանդների քաղվածքները
    • պլաստիկ քարտի օնլայն մնացորդը
    • վարկերի մասին ամբողջ տեղեկատվությունն ու մարման ժամանակացույցը
    • ավանդների մասին ամբողջ տեղեկությունը
    • արտարժույթի փոխարժեքները
  • կատարել գործարքներ
    • փոխանցումներ ՀՀ տարածքում (նաև խմբային) և ՀՀ տարածքից դուրս
    • արտարժույթի փոխանակումներ
    • վարկի մարումներ
    • ավանդի բացում/ համալրումներ
    • կոմունալ/ խմբային կոմունալ վճարումներ
    • փաստաթղթերի չեղարկում
  • ուղարկել և ստանալ ազատ ֆորմատի նամակներ` կցված ֆայլերով (MS Word, Excel և այլն)
  • արտահանել և ներմուծել տվյալներ .xml ֆորմատով
  • ստեղծել փաստաթղթերի ձևանմուշներ
Բեռնել
  • ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-ԻնտերնետԲանկ օգտագործողի ձեռնարկ
  • ՀԾ-ԿլիենտԲանկ համակարգի նկարագրությունը


ՀԾ-ԿլիենտԲանկ
Ցուցադրական (3.9.0)