OneSpan Digipass Ready Partner

2013թ. –ի մարտից Հայկական Ծրագրեր ընկերությունը միացել է OneSpan (նախկինում VASCO) ընկերության Digipass Ready Partner Program ծրագրին: Ծրագիրը նախատեսված է այն կազմակերպությունների համար, որոնց համակարգերում ինտեգրված են OneSpan-ի կողմից առաջարկվող լուծումները: Ծրագրի շրջանակներում համագործակցող կազմակերպությունների համար OneSpan-ն ապահովում է ծրագրային լուծումների վերջին տարբերակների և թարմացումների ստացումը:

Նշենք, որ Հայկական Ծրագրեր ընկերությունը՝ կարևորելով սեփական համակարգերի բարձր մակարդակի անվտանգությունը, ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգում կիրառում է OneSpan ընկերության անվտանգության սարքերը: OneSpan-ը համաշխարհային առաջատարն է առցանց համակարգերի համար իդենտիֆիկացիոն սարքեր արտադրողների շարքում և համագործակցում է աշխարհի 100 երկրների գրեթե 10000 ընկերությունների հետ, որոնց թվում են 1700-ից ավել ֆինանսական կազմակերպություններ:

Բեռնել
  • ՀԾ-Բանկ համակարգի պատվիրատուներ
  • ՀԾ-Ձեռնարկություն համակարգի պատվիրատուներ
  • ՀԾ-Հաշվապահ համակարգի պատվիրատուներ
  • ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի պատվիրատուներ
  • ՀԾ-Առևտուր համակարգի պատվիրատուներ
  • CRM համակարգի պատվիրատուներ
Microsoft Partner