Համակարգեր

1987 թ. իր հիմնադրումից ի վեր Հայկական Ծրագրեր ընկերությունը զբաղվում է հաշվապահական և բանկային համակարգերի մշակումով: Մեր ղեկավարության, հետազոտական, ծրագրավորման և տնտեսագետների խմբերի ողջ աշխատանքը, մեր կուտակած ամբողջ փորձը կենտրոնացած են այս ոլորտներում: Դրա շնորհիվ մենք խորը տիրապետում ենք հաշվապահության և բանկային համակարգի ավտոմատացման խնդիրներին: Մենք գիտենք դրանց բոլոր մանրամասները` թե օրենսդրական, թե տեխնիկական և թե կիրառական տեսանկյուններից:
Հետագայում, պատվիրատուների համար ավելի ամբողջական ավտոմատացում ապահովելու համար Հայկական Ծրագրերը սկսեց ընդլայնել առաջարկվող լուծումների շրջանակը, ընդգրկելով մեր մասնագիտացմանը կից ոլորտները: Ստեղծվեցին ինտերնետ բանկինգի, առևտրի, վաճառքների կառավարման, կադրերի ավտոմատացման և այլն համակարգեր:
Բիզնես-գործընթացների մեկ այլ խմբի ավտոմատացման համար Հայկական Ծրագրերն առաջարկում է լուծումներ` հիմնված Microsoft-ի մշակումների վրա: Դրանք են Հաճախորդների հարաբերությունների կառավարման CRM համակարգը, ինչպես նաև կորպորատիվ հաղորդակցության, էլ. փոստի, կազմակերպության տվյալների արխիվացման և վերականգնման համակարգերը:

Բեռնել
  • ՀԾ-Բանկ համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-ԿլիենտԲանկ համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-Ձեռնարկություն համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-Առևտուր 7 համակարգի նկարագրությունը