Ստատիստիկայի և տվյալների վերլուծության հիմունքներ
| Դասախոս` |
Մարինե Սարգսյան |
| Դասերը` |
Շաբաթական 2 դասախոսություն
|
Կարճ Նկարագրություն
Այս դասընթացը կսովորեցնի կատարել պրակտիկ վիճակագրական վերլուծություններ: Կուսումնասիրվեն
վիճակագրության հիմնական հասկացությւնները և վիճակագրական վերլուծության հիմնական մեթոդները:
Դասընթացի ժամանակ կօգտագործվի SPSS ծրագրային փաթեթը: SPSS-ը վիճակագրական տվյալների կառավարման եւ
տվյալների վերլուծության ծրագիր է:
Պահանջները
Նախնական գիտելիքներ: Բարձրագույն մաթեմատիկայի իմացություն` տեխնիկական ֆակուլտետների II կուրսի
մակարդակով: Հավանականությունների տեսության տարրական իմացություն:
Տնային աշխատանքներ: Տնային աշխատանքները կլինեն 1-2 դասը մեկ: Պատասխանները պետք է հետ ուղարկել 1-2
շաբաթվա ընթացքում:
Գնահատումը
Գնահատականի 50%-ը կազմվում է տնային աշխատանքների հիման վրա, մյուս 50%-ը` երկու ընթացիկ
գրավորներից:
Գրականություն
- Пацирковский В. В., Пацирковская В. В. : “SPSS для социологов”
Բովանդակություն
- Տվյալների պատրաստում, հիմնական վիճակագրական հասկացություններ
- Վիճակագրական տվյալների տեսակնեը, նորմալ բաշխում, կախյալ և անկախ նմուշներ, հիպոթեզներ միջին
թվաբանականի մասին, սխալի հավանականություն
- Հաճախականության վերլուծություն, գրաֆիկական նկարագիր
- Նկարագրական վիճակագրություն
- Տվյալների ընտրություն և փոփոխություն
- Խաչաձև աղյուսակ
- Միջինների համեմատություն, երկու անկախ և կախյալ նմուշներ, և նրանց ընդհանուրը
- Երկուսից ավելի անկախ, կախյալ նմուշների համեմատություն
- Ոչ պարամետրային մեթոդներ երկու անկախ կամ կախյալ նմուշների համար
- Ոչ պարամետրային մեթոդներ երկուսից ավել անկախ կամ կախյալ նմուշների համեմատության համար
- Կորելյացիա
- Ռեգրեսիոն վերլուծություն
- Վարյացիայի վերլուծություն
- Ֆակտորային վերլուծություն
- Կլաստերային վերլուծություն