Խաղերի տեսություն
| Դասախոս` |
Անդրանիկ Խաչատրյան |
| Դասերը` |
Շաբաթական 2 դասախոսություն
|
Կարճ Նկարագրություն
Խաղերի Տեսությունը ուսումնասիրում է ստրատեգիական իրավիճակներ, որտեղ մեկ կամ մի քանի խաղացողներ փոխազդում են (interact): Ստրատեգիական իրավիճակներում խաղի արդյունքը կախված է բոլոր մասնակիցների ընտրած ստրատեգիաներից: Այդ պատճառով` ամեն մասնակից, որը ձգտում է հասնել իր համար բարենպաստ արդյունքի, պետք է հաշվի առնի մյուս խաղացողների կայացնելիք որոշումները:
Խաղերի Տեսությունը լայն կիրառություն ունի տնտեսագիտության, քաղաքագիտության, էվոլյուցիոն կենսաբանության, ինչպես նաև` առօրէական բազմաթիվ իրավիճակներում:
Այս դասընթացը կրում է ներածական բնույթ: Բարդ մաթեմատիկական ապացույցները մի կողմ թողնելով` մենք կկենտրոնանանք օրինակների ու կիրառությունների վրա: Լսարանում կկատարենք էքսպերիմենտներ և կխաղանք բազմաթիվ խաղեր:
Պահանջները
Նախնական գիտելիքներ: Բարձրագույն մաթեմատիկայի իմացություն` տեխնիկական ֆակուլտետների II կուրսի մակարդակով: Հավանականությունների տեսության տարրական իմացություն: Տնտեսագիտության տարրական իմացությունը ցանկալի է, բայց պարտադիր չէ:
Տնային աշխատանքներ: Տնային աշխատանքները կլինեն 1-2 դասը մեկ: Պատասխանները պետք է հետ ուղարկել 1-2 շաբաթվա ընթացքում: Կոնկրետ ժամկետների մասին կհայտարարվի դասերի ժամանակ:
Գրականություն
- Prajit K. Dutta: “Strategies and Games: Theory and Practice”
- Joel Watson: “Strategy: An Introduction to Game Theory”
- Martin J. Osborne: “An Introduction to Game Theory”
- Drew Fudenberg and Jean Tirole: “Game Theory”
Բովանդակություն
- Ներածություն: Խաղեր և Ստրատեգիաներ: Խաղերի նորմալ (մատրիցային) ձև: «Բանտարկյալների դիլեմմա» և «Քեյնսի գեղեցկության մրցույթ» խաղերը: Դոմինանտ ստրատեգիաներ: Ռացիոնալ ստրատեգիաներ: Խաղի կանոններ, ընդհանուր գիտելիք (Common Knowledge) և կարծիքներ (beliefs):
- Սահմանումներ: Դոմինացիայի տեսակներ. խիստ, թույլ, և շատ թույլ դոմինացիա: Խիստ դոմինացված ստրատեգիաների իտերատիվ հեռացում: Քվեարկողների խաղը (Voter’s Game):
- Լավագույն պատասխան (Best Response): Կարծիքներ (Beliefs): 11-մետրանոցների խաղը: Ստրատեգիաների պրոֆիլ (Strategic Profile): Խառը ստրատեգիաներ:
- Գործընկերների խաղը (Partnership Game): Գաղափար Նեշի էկվիլիբրիումի մասին (Nash Equilibrium):
- Նեշի Էկվիլիբրիումի սահմանում և օրինակներ: Ներդնողների խաղը (Investment Game): Կոորդինացիա, էֆֆեկտիվություն, Պարետո-դոմինացիա (Pareto dominance): Օրինակներ:
- Կառնոյի դուոպոլիան (Cournot Duopoly): Օլիգոպոլիաներ: Խաղը Նեշի էկվիլիբրիում:
- Էվոլյուցիա: Կենդանիների փոխազդեցությունները որպես ստրատեգիական իրավիճակներ: Էվոլյուցիոն կայուն ստրատեգիաներ: Բազե-աղավնի խաղը (Hawk-Dove Game): Էվոլյուցիոն խաղերի օրինակներ: Անհամաչափ դերեր:
- Էվոլյուցիոն կայունություն և էֆֆեկտիվություն: Սոցիալական նորմերի էվոլյուցիան: Էվոլյուցիոն դինամիկա «Բազե-աղավնի» խաղի օրինակի վրա:
- Հաջորդական խաղեր (Sequential-Move Games): Սպառնալիքներ, խոստումներ և արձագանքի կանոններ (Threats, promises and response rules):
- Ստակելբերգի դուոպոլիան: Համեմատություն Կառնոյի հետ: Նիմ խաղը: ԱՄՆ ընդդեմ ALCOA-ի (Aluminium Corporation of America): NBC-ն ընդդեմ News International-ի:
- Մենամարտեր: Բանակցություններ: Վերջնագրով բանակցություններ:
- Կրկնվող խաղեր: Կրկնվող խաղի ստրատեգիաներ: Խաղի վերջի էֆֆեկտներ (End game effects): Կրկնվող խաղերի էկվիլիբրիում:
- Կոալիցիոն խաղեր: Շեյպլիի արժեքը: Կոալիցիոն խաղի միջուկ (core):
- Բայեզյան խաղեր, թերի ինֆորմացիայով խաղեր (Imperfect Information Games): Ստոխաստիկ խաղեր: Սովորելու կանոններ: