ՀԾ-Առևտուր
Նկարագրություն

Եթե դուք ձգտում եք լավացնել պատվիրատուների պահանջարկը բավարարելու ձեր ունակությունները, նվազեցնել կատարվող սխալները և առևտրային գործընթացների կազմակերպման վրա ծախսվող ժամանակը, ապա գրագետ ընտրված համակարգը կարող է հանդիսանալ բիզնեսում հաջողության հասնելու անփոխարինելի միջոց:

ՀԾ-Առևտուր համակարգը հատուկ նախագծվել և մշակվել է առևտրական գործունեությամբ զբաղվող միջին և փոքր ձեռնարկության համար:

Համակարգը հնարավորություն է տալիս կառավարել մանրա-մեծածախ առևտրի և պահեստային գործունեությամբ զբաղվող ձեռնարկության բոլոր հիմնական գործընթացները.

Մանրածախ վաճառք - հաճախորդի արագ սպասարկում, սկաների կիրառում, կանխիկ և անկանխիկ վճարում, բոնուսային (կուտակային) և զեղչային քարտերի կիրառում, մանրադրամի հաշվարկ, ապրանքային կտրոնի տպում, համակցում հարկային ՀԴՄ-ի հետ: Մեծ թվով վաճառքի կետերով մանրածախ խանութների համար հատուկ մշակված է Վաճառակետ (POS) աշխատատեղ:

Մեծածախ վաճառք - ապրանքների և ծառայությունների վաճառք տարբեր պահեստներից, տարբեր գնացուցակների և զեղչերի կիրառում, վերադարձ գնորդից, հարկային հաշիվների և բեռնագրերի արտահանում e-Invoicing, գնորդների հետ փոխհաշվարկներ:

Գնումներ - ապրանքների ձեռքբերում մատակարարից, ներմուծում, հավելյալ ծախսերի բաշխում, վերադարձ մատակարարին, մատակարարների հետ փոխհաշվարկներ:

Պահեստային հաշվառում – մուտքագրման, ելքագրման, տեղաշարժերի և գույքագրման գրանցումներ, նվազագույն քանակների վերահսկում, գծիկավոր կոդով գնապիտակների տպում, հավաքածուների կոմպլեկտավորում և ապակոմպլեկտավորում:

Դրամական միջոցներ – կանխիկ և անկանխիկ շարժի գրանցումներ կամայական արժույթով, վճարման հանձնարարագրերի, դրամարկղի մուտքի և ելքի օրդերների տպում, վճարման հանձնարարագրերի արտահանում և քաղվածքների ներմուծում ԻնտերնետԲանկից

Հաշվետվություններ – ապրանքների գումարաքանակային մնացորդներ և շրջանառություն, վաճառքների վերլուծություն, ապրանքների և գործընկերների ABC վերլուծություն, լավագույն վաճառվող ապրանքներ, ղեկավարների դիագրամներ, պարտք ու պահանջներ, դրամական միջոցների հոսք:

Համակարգի լայն ֆունկցիոնալ հնարավորությունների հետ մեկտեղ այն բավարարում է առևտրային համակարգերի երկու կարևոր պահանջներին` արագագործությանը և հուսալիությանը:


ՀԾ-Առևտուր համակարգի հնարավորություններին կարող եք ծանոթանալ ուսումնական հոլովակներում: Դիտել

ՀԾ-Առևտուր համակարգի հիմնական առանձնահատկությունները

Լավագույն գին/որակ հարաբերությունը

ՀԾ-Առևտուր-ի գինը շուկայում ամենացածրն է համեմատած համակարգի ֆունկցիոնալության, հաշվետվական հնարավորությունների ու տրամադրվող համակողմանի սպասարկման հետ:

Համակցումներ առևտրային սարքավորումների հետ

Առևտրային սարքավորումների հետ համակցումները հեշտացնում են գործընթացների կազմակերպումը` ապահովելով մուտքագրվող տվյալների ճշտությունը: ՀԾ-Առևտուր համակարգը համակցված է հետևյալ սարքավորումների հետ.

  • նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ,
  • գծիկավոր կոդ կարդացող սկաներ,
  • մագնիսական քարտ կարդացող սարքեր,
  • գնապիտակ տպող սարքեր,
  • վաճառքի կտրոն տպող սարքեր,
  • էլեկտրոնային կշեռքներ,
  • գույքագրման տվյալների հավաքագրման տերմինալ:

Ամպային տարբերակ

Ամպային տարբերակի դեպքում համակարգի տվյալների պահոցները և պահուստային պատճենները գտնվում են ոչ թե կոնկրետ աշխատանքային համակարգչի վրա, այլ հատուկ սերվերային տարածքում: Ամպային տարբերակը թույլ է տալիս էապես կրճատել համակարգի շահագործման ծախսերը: Կարիք չկա գնել հզոր և թանկարժեք սերվերային համակարգիչ, ինչպես նաև ծախսեր կատարել տեխնիկական սպասարկման վրա: Պահպանելով տվյալները ամպային տարածքում Դուք ստանում եք հասանելիություն տվյալներին 24/7 ռեժիմով: Միացումը տվյալներին կատարվում է անվտանգ և գաղտնագրված կապուղով, որի շնորհիվ օգտագործողները կարող են ապահով աշխատել աշխարհի ցանկացած կետից` ինտերնետի առկայության դեպքում: Կարելի է չմտածել տվյալների պահպանության մասին, դրանք գտնվում են հուսալի սերվերային տարածքներում (data centre), որտեղ կատարվում է ամենօրյա ավտոպատճենում: Ավելին

Մոբայլ հավելված

Հավելվածը նախատեսված է ամպային տվյալների պահոցներին օնլայն միանալու և տվյալներ դիտելու համար: Շատ հարմար է հատկապես կազմակերպության ղեկավարների համար, քանի որ ցանկացած վայրից կարելի է վերահսկել հաշվառումը, վերլուծել և կայացնել որոշումներ:
Հավելվածը հասանելի է և Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների և պլանշետների համար:

Համակցում b2b.armsoft հարթակի հետ

ՀԾ-Առևտուր համակարգը համակցված է b2b.armsoft ամպային հարթակի հետ, որը ներառում է մի շարք տեղեկատվական ծառայություններ և թույլ է տալիս փոխանակել էլեկտրոնային փաստաթղթեր անմիջապես առևտրային համակարգից։ Սա բացառում է փաստաթղթերը կազմելիս կամ ներմուծելիս կատարվող սխալները, նվազեցնում է ծախսերը, արագացնում է կարևոր բիզնես գործընթացները։
b2b.armsoft ամպային հարթակի ծառայությունները հասանելի են գործող սպասարկման պայմանագրի շրջանակներում:

Հզոր ու ճկուն հաշվետվական համակարգ

  • Հաշվետվություններում տվյալների ֆիլտրման, խմբավորման, հանրագումարների ավելացման, սյուների ընտրման գործիքները թույլ են տալիս անմիջապես աշխատանքի ընթացքում, առանց որևէ ջանքի համակարգից ստանալ ցանկացած տվյալ, ցանկացած տեսքով:
  • Համակցում Excel-ի հետ. որի շնորհիվ Excel-ում ավելանում են բանաձևեր, որոնք թույլ են տալիս ՀԾ-Առևտուր համակարգից քաղել տվյալներ: Դրանց վրա կիրառելով Excel-ի լայն հաշվարկային ու վերլուծական հնարավորությունները` կարելի է ստանալ պրակտիկորեն կամայական հաշվետվություն:
  • Բազմաթիվ ներդրված հաշվետվություններ, որոնք թույլ կտան անընդհատ տիրապետել կազմակերպության վիճակի ամբողջական պատկերին և ընդունել արդյունավետ որոշումներ:
  • Գործունեության արդյունավետությունը բնութագրող հիմնական ցուցանիշների գրաֆիկական արտացոլումը մեկ պատուհանում:

Տեղադրման և օգտագործման պարզություն

Համակարգի տեղադրումն ու դրա հետ հետագա աշխատանքը շատ պարզ են և չեն պահանջում կազմակերպությունում տեխնիկական մասնագետի ներկայություն կամ օգտագործողների խորը վերապատրաստում:

Համակարգի համակողմանի սպասարկում

Հաճախորդների հետ երկարատև աշխատանքից կուտակած փորձի արդյունքում մենք մշակել ենք նրանց աջակցման տարբեր եղանակներ` համակարգից օգտվելու առավելագույն հարմարավետություն ապահովելու համար

  • դասընթացներ տեխնիկապես հագեցած ՀԾ ուսումնական կենտրոնում
  • հեռախոսային սպասարկում ՀԾ փորձառու մասնագետների կողմից
  • հեռահար սպասարկում ինտերնետի միջոցով անմիջապես պատվիրատուի համակարգչին միացմամբ
  • նոր տարբերակների ներկայացման սեմինարներ
  • համակարգի ներդրման և խորհրդատվական աշխատանքներ գործընկերների կողմից

Մշտապես թարմացվող համակարգ

Պարբերաբար լույս են տեսնում ՀԾ-Առևտուր համակարգի նոր տարբերակներ: Նոր տարբերակներում ավելանում են նոր հնարավորություններ` օգտագործողի աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու համար: Մեկ կոճակով կատարվում է վերջին տարբերակի ավտոմատ բեռնում և տեղադրում: Կազմակերպվում են սեմինարներ, որոնց ընթացքում ներկայացվում են ՀԾ-Առևտուր համակարգի նոր տարբերակներում տեղ գտած փոփոխությունները:

Անսահմանափակ քանակությամբ հաշվառումներ վարելու հնարավորություն

ՀԾ-Առևտուր համակարգում կարելի է վարել անսահմանափակ քանակությամբ կազմակերպությունների հաշվառում` անկախ նրանից դուք օգտագործում եք համակարգի ցանցային, թե` մեկ աշխատատեղի տարբերակը:

Ամպային տարբերակում հասանելի պահոցների քանակը կարող եք տեսնել գնացուցակում:

Համակցում MS Word, MS Excel, Open Office ծրագրերի հետ

Համակարգից տվյալները կարող են արտահանվել MS Word, MS Excel և որոշ սահմանափակումներով Open Office միջավայրեր:

Տվյալների արագ մուտքագրման նոր հնարավորություններ

Համակարգում ավելացված ներմուծման և արտահանման նոր միջոցները թույլ են տալիս էապես տնտեսել տվյալների մուտքագրման վրա ծախսվող ժամանակը.

  • MS Excel-ից տեղեկատվական տվյալների և փաստաթղթերի ներմուծում
  • Ամբողջ տեղեկության արտահանում և ներմուծում XML ֆայլերի միջոցով:
Բեռնել
  • ՀԾ-Առևտուր համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-Առևտուր համակարգի պատվիրատուներ
  • ՀԾ-Առևտուր և ՀԾ-Վաճառատեղ համակարգերի ֆլայեր

ՀԾ-Առևտուր
Ցուցադրական (7.3.17)




ՀԾ-Վաճառատեղ