Առևտրային համակարգեր

ՀԾ-Առևտուր 6


ՀԾ-Առևտուր 6 համակարգը նախատեսված է առևտրական գործունեությամբ զբաղվող միջին և փոքր ձեռնարկության համար, իր մեջ ներառում է այն հիմնական առանձնահատկությունները, որոնք կարևոր են այդ կազմակերպությունների համար:

ՀԾ-Առևտուր 6 համակարգն ապահովում է մանրամեծածախ առևտրի և պահեստային գործունեության կառավարման ամբողջական ավտոմատացում:

ՀԾ-Առևտուր 6 համակարգի հիմնական առավելություններն են.
  • Ժամանակակից, գեղեցիկ, հարմար աշխատանքային միջավայր
  • Հզոր ու ճկուն հաշվետվական համակարգ
  • Համակցում նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների հետ
  • Համակցումներ առևտրային սարքավորումների հետ
  • Անսահմանափակ քանակությամբ հաշվառումներ վարելու հնարավորություն
  • Մշտապես թարմացվող համակարգ
  • Բանկային հաշիվների կառավարում անմիջապես առևտրային համակարգից
  • Համակցում ՊԵԿ-ի e-Invoicing համակարգի հետ
  • Համակցում MS Word, MS Excel, Open Office ծրագրերի հետ
  • Տվյալների արագ մուտքագրման նոր հնարավորություններ
  • Տեղադրման և օգտագործման պարզություն
  • Տվյալների պաշտպանվածության բարձր մակարդակ

ՀԾ-Առևտուր 6 համակարգի մշակման ժամանակ կիրառվել են նորագույն ծրագրավորման տեխնոլոգիաներ, զարգացվել համակարգի ֆունկցիոնալ և ինտերֆեյսային հնարավորությունները:

Ավելին ՀԾ-Առևտուր 6 համակարգի մասին

ՀԾ-Վաճառատեղ


Հայկական Ծրագրեր ընկերությունը թողարկել է ՀԾ-Վաճառատեղ նոր սերնդի ԱՆՎՃԱՐ համակարգը փոքր խանութների համար:
ՀԾ-Վաճառատեղը ապահովում է փոքր խանութների լիարժեք ավտոմատացում:

ՀԾ-Վաճառատեղը hամակարգի համակցումը նոր սերնդի ՀԴՄ-ների և առևտրային սարքավորումների հետ հեշտացնում են վաճառքի գործընթացը` հնարավորություն տալով արագ սպասարկել հաճախորդներին: ՀԴՄ կիրառող բազմաթիվ կազմակերպություններ, օգտագործելով ՀԾ-Վաճառատեղ համակարգը, հնարավորություն կունենան խուսափել լրացուցիչ, որոշ դեպքերում զգալի ծախսերից, որոնք անհրաժեշտ են վաճառքների ավտոմատացման համակարգեր ձեռք բերելու և ներդնելու համար:

ՀԾ-Վաճառատեղ համակարգով կարելի է կատարել խանութի կարևոր գործառույթները
Վաճառք
  • հաճախորդի արագ սպասարկում
  • գծիկավոր կոդ կարդացող սկաների կիրառում
  • կանխիկ վճարման ընդունում և մանրադրամի հաշվարկ
  • տոկոսային զեղչի կիրառում
  • ապառիկ վաճառք և գնորդների հետ փոխհաշվարկներ
  • ապրանքային կտրոնի տպում
  • նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառում
  • քաշային ապրանքի վաճառք
  • գնացուցակների հետ աշխատանք և տպում
  • գնապիտակների տպում

Գնումներ
  • ապրանքների ձեռքբերում
  • ապրանքների ինքնարժեքի հաշվառում միջին կշռված մեթոդով
  • մատակարարների հետ փոխհաշվարկներ

Հաշվետվություններ
  • ապրանքների գումարա-քանակային շարժ և մնացորդներ
  • ապրանքների վաճառքների գումարային և քանակային ծավալների վերլուծություններ
  • գնորդների և մատակարարների պարտք ու պահանջներ
  • եկամուտ և ծախսեր
  • վերլուծական դիագրամներ

Ավելին ՀԾ-Վաճառատեղ համակարգի մասին
Patver Patver Armsoft Support
software_of_the_year Apricot Software