Ավարտվեց ՀԾ-Բանկ համակարգի ներդրումը Առաջին Ֆակտորինգային Ընկերությունում

   2016 թ. հոկտեմբերին Հայկական Ծրագրեր ընկերությունը պայմանագիր էր կնքել Առաջին Ֆակտորինգային ՈՒՎԿ-ի հետ: Համաձայն կնքված պայմանագրի կազմակերպությունում ներդրվեցին ՀԾ Բանկ 4.0 համակարգի հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Տեղաբաշխված վարկեր
  • Ներգրավված վարկեր
  • Ֆակտորինգ
  • Դեբիտորական պարտքեր
  • OLAP և հաշվետվություններ

   Ներդրման աշխատանքներն ավարտվեցին նոյեմբեր ամսին: Վարկային կազմակերպության կողմից ՀԾ-Բանկ համակարգի միջոցով այժմ իրականացվում է վարկային  և ֆակտորինգային պայմանագրերի հաշվառումը, ՀՀ օրենսդրական պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառման վարումը և ՀՀ ԿԲ հաշվետվությունների ստացումը:

B2B Armsoft Support
software_of_the_year Apricot Software