Պայմանագիր ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ

   2015թ. նոյեմբերին Հայկական Ծրագրեր ընկերության և ՀՀ արտաքին գործերի նախարարության միջև կնքվել է  պայմանագիր, որով նախատեսվում է նախարարությունում ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Հիմնական միջոցներ
  • Ապրանքանյութական արժեքներ

   ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2015թ-ի սեպտեմբերից օգտագործում է ՀԾ-Աշխատավարձ և Կադրեր համակարգը:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի ներդրումը թույլ կտա ստեղծել միասնական տվյալների բազա` ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգն ապահովելու է`

  • Հնարավորություն վարելու հարկային, ֆինանսական հաշվառում` միջազգային ստանդարտներին համապատասխան
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվությունների պատրաստում
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number